Հրադադարից մեկ օր առաջ իսրայելական գնդակոծություններից 78 լիբանանցի է զոհվել

Անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական գնդակոծությունների մեկնարկից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 3 961-ի, ևս 16 520-ը վիրավորվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ 78 մարդ է զոհվել Լիբանանում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով՝ նոյեմբերի 26-ի հրադադարի հաստատումից առաջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությանը կից Արտակարգ իրավիճակների կենտրոնին։
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 04:00-ին:
«Իսրայելի հարձակումների հետևանքով նոյեմբերի 26-ին 78 մարդ է զոհվել, 266-ը վիրավորվել են»,-նշել են Առողջապահության նախարարությունում:
Ընդ որում, անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական գնդակոծությունների սկսվելուց ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 3 961-ի, ևս 16 520-ը վիրավորվել են:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն էր իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման ուժերի դեմ և օդային ռմբակոծություններ էր իրականացնում։ Զոհվել են խաղաղ բնակիչներ ուշիաների շարժման առաջնորդներ: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր վարում և հրթիռակոծում էր Իսրայելի տարածքը: