ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա դեկտեմբերի 12–ին ՌԴ–ում

ԱՊՀ երկրների դրոշներ
ԱՊՀ երկրների դրոշներ
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը բարձրագույն մարմին է, որում ընդգրկված են մասնակից պետությունների բոլոր առաջին դեմքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին:Այս մասին հայտնել Է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։
«ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա դեկտեմբերի 12-ին Մոսկվայում», - Մինսկում լրագրողներին ասել է նա համագործակցության մշտական ներկայացուցիչների նիստից առաջ:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ–ի բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են մասնակից պետությունների բոլոր առաջին դեմքերը: Զբաղվում է սկզբունքային հարցերով, ԱՊՀ կանոնադրության փոփոխություններով, ԱՊՀ մարմինների կառուցվածքի փոփոխությամբ:
Ամեն տարի խորհրդի նիստ է անցկացվում։
ԱՊՀ երկրներում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է. Հայաստանում աճը կազմել է 4,1%