Անհեթեթություն է, ես չեմ էլ լսել այդ մեղադրանքը․Քոչարյան

Sputnik
Մարտի 1-ի վերաբացված գործով դատախազն այսօր միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհեթեթություն է որակել իրեն առաջադրված նոր մեղադրանքը։
«Անհեթեթություն է, ես չեմ էլ լսել այդ մեղադրանքը»․-հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։