«ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկա վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով ու Լեռնային Ղարաբաղի թեմայով»․-Աստանայում գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա գագաթնաժողովին հայկական կողմի բացակայությունը։
Պուտինի խոսքով՝ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանի որ այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
«Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է»․-նշել է Պուտինը։