Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրինագծով, որի հեղինակներն են խորհրդարանի նախագահն ու քպ-ական ևս երկու պատգամավորներ, առաջարկում են օրհներգի վերջին քառատողը տեղափոխել առաջին քառատողից հետո, որպեսզի օրհներգն ավարտվի ոչ թե ներկայիս «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» բառերով, այլ «թող միշտ պանծա Հայաստան», կամ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ` «համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ անմիջական մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։