Այսօր ավելի շատ գործ ունենք ՀՀ դրամի արժեզրկման հետ.Ամիրխանյան

Sputnik
Հայաստանյան բանկերում ու արտարժույթի փոխանակման կետերում դոլարի ու եվրոյի փոխարժեքների տևական ու շարունակական արժեզրկման ֆոնին, վերջին օրերին ինտենսիվ արժևորումներ գրանցվեցին։
Ավելի քան մեկ շաբաթ առաջ 1 դոլարի վաճառքն իրականացվում էր 389 դրամով, իսկ այսօր արդեն հասել է 396.5 դրամի, մեկ եվրոն վաճառվում էր 410, իսկ այսօր` 423 դրամով։
Ի տարբերություն դոլարի ու եվրոյի, ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը շարունակվում է, հասնելով առքը միջինում 3.35, իսկ վաճառքը` 3.82 դրամի։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր ավելի շատ գործ ունենք դրամի արժեզրկման հետ։