Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախնական ընտրությունների, կամ ինչպես ընդունված է ասել` փրայմըրիզի միջոցով լուծել քաղաքապետի և ավագանու իշխող խմբակցության անդամների հրաժարականներից հետո Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը։
Փաշինյանի պատկերացմամբ` այն գյումրեցիները, որոնք քպ-ական են, համակիր կամ աջակից, կկարողանան ինքնաառաջադրվել կամ թեկնածու առաջադրել, իսկ հաղթողը, ամենայն հավանականությամբ, կդառնա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար` առաջիկա ընտրություններում։ Դրանով, սակայն, հարցն ամբողջությամբ չի լուծվում, քանի որ քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու համար օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ։
Քպ-ական շրջանակի նախնական ընտրությունները Գյումրիում նախատեսվում են դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։ Ի դեպ, «Քաղպայմանագիրը» Գյումրիի քաղաքապետի թեկնածու էր ընտրել Շիրակի նախկին մարզպետ, այսօր պատգամավոր Կարեն Սարուխանյանին, որի մասին Փաշինյանն իր երեկա խոսքում անգամ չակնարկեց։
««փրայմըրիզի» միջոցով Փաշինյանը Գյումրիում ստուգում է, թե ինչպիսին է իր իրական վարկանիշը».-Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիում նախատեսվող նախնական ընտրություններ անցկացնելու գաղափարը, ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։