Զովունի գյուղում ավտոմեքենան վթարի է ենթարկվել ու բռնկվել․ կա տուժած

«Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան հրդեհի բռնկմամբ ավտովթար է տեղի ունեցել Զովունի գյուղում՝ Կորեայի ձոր կոչվող տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է առավոտյան 09։00-ին մոտ։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Զովունի գյուղի Գիտության միջանցք փողոցի մոտակայքում բախվել են 38-ամյա Ա. Ա.-ի վարած «Mercedes-Benz» և 64-ամյա Հ. Հ.- ի վարած «Land Rover» մակնիշների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Mercedes-Benz»-ը բռնկվել է։ Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել և մարվել է մոտ 30 րոպե անց։