ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը գերմանական ARD մեդիախմբի մոսկովյան ներկայացուցչության լրագրողների նկատմամբ հայելային միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները «Առաջին ալիքի» թղթակցին և օպերատորին արգելել են գտնվել ու աշխատել Գերմանիայի տարածքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ի պատասխան Գերմանիայի իշխանությունների արգելքի` ստիպված ենք ձեռնարկել հայելային միջոցներ գերմանական ARD մեդիախմբի մոսկովյան ներկայացուցչության լրագրողների նկատմամբ... ԱԳՆ է հրավիրվել գերմանական տվյալ լրատվամիջոցի ղեկավարը, որին ներկայացվել է այդ որոշումը», – ասել է Զախարովան։
Գերմանացի լրագրողներին հանձնարարվել է հանձնել իրենց հավատարմագրման վկայականները և սահմանված ժամկետում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը:
Միևնույն ժամանակ Մոսկվան, ԶԼՄ-ների ազատության սկզբունքներին համապատասխան և փոխադարձության հիման վրա, պատրաստ կլինի դիտարկել ARD-ի նոր աշխատակիցների հավատարմագրման հնարավորությունը, բայց միայն Գերմանիայի կառավարության կողմից Բեռլինում ռուս լրագրողների աշխատանքի համար պայմաններ ստեղծելուց հետո: