ՌԴ–ն և Ղազախստանը պատրաստ են աշխատել եվրասիական տարածքում առևտրի ազատականացման ուղղությամբ

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստ են միասին աշխատել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համակցման, այդ թվում` առևտրի ազատականացման ուղղությամբ։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների` նոր գլոբալ աշխարհակարգի պայմաններում ռազմավարական գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստ են համատեղ աշխատել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համակցման հարցերի շուրջ, որը ներառում է մասնակիցների միջև առևտրային հարաբերությունների ազատականացումը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի համատեղ զարգացումը և տնտեսական փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում` Եվրասիական մեծ գործընկերության գաղափարի շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը գործում է 2015 թվականի դեկտեմբերի 1-ից։ Միության կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
ԵԱՏՄ գագաթնաժողովը ՀՀ–ում անցկացնելուց հրաժարվելը հարված է երկրի հեղինակությանը. Խաչատրյան