ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Նովայա Իլյինկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները հաջող գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովայա Իլյինկա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։