ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա չինացի գործընկեր Լյու Բինը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Դիվանագետներն ընդգծել են` և՛ Մոսկվան, և՛ Պեկինը շահագրգռված են, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, և կարևորում են տարածաշրջանի պետությունների ու նրանց հարևանների համապատասխան ջանքերը:
Երկկողմ խորհրդակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ուկրաինական ճգնաժամին և Մոլդովայում տիրող իրավիճակին վերաբերող գործընթացները:
Կողմերը նշել են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ ինտեգրացիոն միավորումների գործունեության մեծ նշանակությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման համար: