ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Մոլդովան միացել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտոնական տեղեկագրին։
«Մոլդովայի Հանրապետությունը միանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի որոշումներով սահմանված միջազգային սահմանափակող միջոցներին «...» հետևյալ [իրավաբանական] անձանց վերաբերյալ. դաշնային պետական միավորված ձեռնարկություն «Միջազգային տեղեկատվական գործակալություն «Ռոսիա սեգոդնյա», «...» «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացման աջակցության ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է միջգերատեսչական դիտորդական խորհրդի կողմից՝ հանրապետության վարչապետ Դորին Ռեչանի նախագահությամբ: