Իսրայելն ու Լիբանանը հրադադար կհաստատեն արդեն վաղը. ԶԼՄ-ներ

Նախատեսվում է, մասնավորապես, որ Իսրայելը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացնի Լիբանանի դեմ
Sputnik
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հայտարարել է, որ կառավարությանը կներկայացնի Լիբանանի հետ հրադադարի ծրագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական Channel 12-ին:
Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ծրագիրն արդեն հավանության է արժանացել։
Լիբանանյան Al Mayadeen-ը հայտնում է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին, ժամը 10-ին։
Ըստ դրա, նախատեսվում է, մասնավորապես, որ Իսրայելը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացնի Լիբանանի դեմ, ինչպես նաև աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Լիբանանի տարածքից. դրա համար կպահանջվի մինչև 60 օր:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: