ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինուժը շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ հերքելով սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԶՈւ-ն լքում է Ջերմուկի մոտ զբաղեցրած դիրքերը։
«Անհեթեթություն է։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը»,- ասաց Թորոսյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հորդորում է չտարածել նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր։