Գյումրիում կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ։ Իշխող կուսակցության ղեկավարն այս մասին հայտնեց սոցցանցային ուղիղ եթերում։ Այսպես կոչված «փրայմերիզ» անցկացնելու հնարավորություն մեր օրենսդրությունը չի նախատեսում։ Դա, ըստ ամենայնի՝ լինելու է ներկուսակցական ընտրություն, որպեսզի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը նաշանակվի ոչ թե միանձնյա որոշմամբ, այլ ընտրությամբ։
Թե ինչպես է իրականացվելու և ովքեր են ընտրելու հարցերը լրագրողներն ուղղել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։