Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում․ Մարիա Զախարովա

Sputnik
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ-ում, - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչը։ Անդրադառնալով Աստանայում կայանալիք ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելուն, Մարիա Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ը այլընտրանք չունեցող մեխանիզմ է։
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը` ինքնուրույն ընտրելու իր կողմնորոշումը: