Հայաստան խմբակցությունը քննարկո՞ւմ է արդյոք Գեղամ Նազարյանի հարցը։ Մամուլը գրում է, որ պատգամավորի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել։ Խնդիրն այն է, որ Նազարյանն ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
Գեղամ Նազարյանի հարցը խմբակցությունում քննարկվե՞լ է, թե ոչ. պարզելու համար Sputnik Արմենիան դիմել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։