ՀՀ տնտեսական աճի պոտենցիալը չի գերազանցում 5%-ը. Արմեն Քթոյան

Sputnik
Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է գրեթե կրկնակի։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության կտրուկ նվազում` 4,6%-ով։ Հատկանշական է, որ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով և հոկտեմբերին կազմել է մոտ 2 միլիարդ 200 միլիոն դոլար: Արտահանումն ավելացել է մոտ 23%-ով, ներմուծումը` 6,6%-ով:
Անցած տարիներին տնտեսությունում որոշակի ակտիվությունը մասնագետները հիմնավորում էին արտաքին գործոններով, մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած գործոնների ազդեցությամբ, որոնք սակայն արդեն իսկ զգալիորեն թուլացել են։ Իսկ ինչ կլինի, երբ այդ գործոններն ամբողջությամբ չեզոքանան։ Հայաստանը ստիպված կլինի հիմնվել միայն տեղական պոտենցիալի վրա։
Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։