ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով 3-րդ և 5-րդ բանակային կորպուսները նոր հրամանատարներ ունեն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սիմոն Նազարյանը՝ փոխարինելով Ալեքսանդր Ցականյանին։ Նա էլ իր հերթին նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
5-րդ բանակային կորպուսի հրամանատար էլ նշանակվել է Գագիկ Պողոսյանը, իսկ մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սասուն Բադասյանը։
Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Լևոն Դավիդյանն էլ նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։