ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում հարվածել են ուղևորատար ավտոբուսին, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզպետի մամուլի քարտուղար Վլադիմիր Վասիլենկոն։
Գնդակոծությունն իրականացվել է 120 միլիմետրանոց ականանետից։
«Այս պահին հայտնի է երեք զոհի և յոթ վիրավորի մասին», - ասել է Վասիլենկոն:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։