ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը», - ասել է նա:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի երկրորդ քարտուղարը հետախուզական-դիվերսիոն աշխատանք է իրականացրել, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Այդ կապակցությամբ որոշվել է նրան զրկել հավատարմագրումից։ Նրան հանձնարարվել է երկու շաբաթում լքել Ռուսաստանը։