Լույսով և հույսով լի այս պայծառ, կենսուրախ կոլաժներն ապացուցում են, որ նույնիսկ քաոսի և ավերածությունների մեջ կարելի է ուժ գտնել ստեղծագործելու և երազելու համար:
Պաղեստինցի կոլաժիստ-նկարչուհի Մեյսա Յուսեֆի նկարները ավերակների ու բեկորների մեջ են ծնվում: Նրա ստուդիան Գազայի քանդված շենքի ավերակներն են, որտեղ կտավները հենց քարերի վրա են շարված։ Իսկ նրա նկարները ցավի ու երազանքի միջև կամուրջ են դառնում՝ հիշեցնելով, որ նույնիսկ ամենածանր պայմաններում մարդն ունակ է գեղեցկություն ստեղծել: Ի հեճուկս հուսահատության: