Իրանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ցնցումները զգացվել են Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում, մասնավորապես` Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել նաև նոյեմբերի 18-ին։ Երկրաշարժը զգացվել էին Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։