Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի նախկին ղեկավարին մահապատժի են դատապարտել

Չինաստանի դրոշ
Դատարանը վճռել է պատժի կատարումը հետաձգել երկու տարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ «Bank of China»-ի (Չինաստանի բանկ) վարչության նախկին նախագահ և կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Լյանգեին մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համար: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազությանը։
Դատարանը վճռել է պատժի կատարումը հետաձգել երկու տարով` հնարավոր մեղմացմամբ (մինչև ցմահ ազատազրկում):
Լյու Լիանգեին ցմահ զրկել են քաղաքական իրավունքներից, իսկ ապօրինի ձեռք բերված նրա բոլոր ակտիվները կբռնագրավվեն։
Նա ձերբակալվել է 2023 թվականի հոկտեմբերին կաշառք ստանալու և ապօրինի վարկեր տրամադրելու մեղադրանքով։ Սակայն նրա անունը սկսել էր շոշափվել ձերբակալությունից կես տարի առաջ, երբ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովը հայտարարել էր, որ հնարավոր է` նա մասնակցել է լուրջ խախտումներին։
Այս տարվա սկզբին մեկ այլ բարձրաստիճան բանկիր Սուն Գոֆենը, որը ղեկավարում էր Չինաստանի ժողովրդական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությունը, դատապարտվեց 16,5 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է կաշառակերության և պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ։
Հետաքննությունը պարզել է, որ 2002-2020 թվականներին Սուն Գոֆենը մոտ 3 մլն դոլար է ստացել կարգավորիչի քաղաքականության մասին տեղեկություններ տրամադրելու համար։