ԱՊՀ երկրներում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է. Հայաստանում աճը կազմել է 4,1%

ԱՊՀ երկրների դրոշներ
Աճի բարձր ցուցանիշներ են գրանցվել Ղրղզստանում, Բելառուսում և Տաջիկստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրներում մանրածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 9 ամսում 2023 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է7,8%-ով։ Հայաստանում աճը կազմել է 4,1%։ Այս մասին են վկայում ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հրապարակած տվյալները։
«2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԱՊՀ երկրներում մանրածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է միջինում 7,8 տոկոսով (առանց Մոլդովայի, Թուրքմենստանի և Ուկրաինայի տվյալների)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ղրղզստանում՝ 12,7%: Բելառուսում և Տաջիկստանում աճը կազմել է11,8%, Ուզբեկստանում՝9,2%, Ռուսաստանում՝7,8%, Ղազախստանում՝7,3%, Ադրբեջանում՝ 3,6%։
Պուտինը կոչ է արել ակտիվացնել հատուկ ծառայությունների աշխատանքը ԱՊՀ–ում