Անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՏՄ-ի անվտանգությունը. Բորտնիկովը՝ ԱՄՆ–ից եկող սպառնալիքների մասին

Նա կարևոր է համարում Արևմուտքի դիվերսիոն ծրագրերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև թշնամական նկրտումները չեզոքացնելուն ուղղված համատեղ միջոցառումների անցկացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ–ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը կոչ է արել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների գործընկերներին համախմբել ջանքերը՝ պաշտպանելու Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում` նաև ԲՐԻԿՍ-ի շահերը։
Ելույթ ունենալով համագործակցության անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը՝ նա ասել է, որ ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների առաջ կարևոր խնդիր է դրված՝ կանխել ԱՊՀ-ում քաոսի սցենարի իրականացումը և դրա վերածումը էժան ռեսուրսների բազայի՝ օգտագործելով ամենաանհրապույր մեթոդները:
ՆԱՏՕ–ն ձգտում է Կասպից ծովի հասանելիություն ստանալ. Բորտնիկով
ՌԴ ԱԴԾ ղեկավարի գնահատականներով՝ համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերների և սպառնալիքների աճը թելադրում է ազգային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների գծով գործընկերության հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Այստեղ կարևոր է այս տարվա հոկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունված ծրագրի համատեղ իրականացումը, որը վերաբերում է համագործակցության տարածքում ապաարմատականացման ոլորտին։
Բորտնիկովը կարծում է, որ անգլոսաքսոնների ջանքերով Ուկրաինան վերածվել է փորձադաշտի ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ հետխորհրդային տարածքի անվտանգությունը խաթարող մեթոդների փորձարկման համար։ Մասնավորապես, ըստ նրա, անգլոսաքսոնները ծածուկ Կիևին մղում են վտանգավոր էսկալացիայի՝ միջուկային ահաբեկչության ակցիաների իրականացման։
ԱԴԾ տնօրենը նշել է, որ Արևմուտքի հետ «սիրախաղը» կապված է անվտանգության ոլորտի զգալի ռիսկերի հետ, որոնք եվրատլանտյան վեկտորից ցանկացած շեղման դեպքում կարող են վերածվել սպառնալիքի ինքնիշխանության և սահմանադրական կարգի համար։
Պուտինը կոչ է արել ակտիվացնել հատուկ ծառայությունների աշխատանքը ԱՊՀ–ում
Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել է, որ Արևմուտքը խնդիր է դրել խզել ԱՊՀ երկրների միջև ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև պատմաշխարհագրական կապերը։ Ակտիվանում են ջանքերը՝ «սևացնելու» ԽՍՀՄ–ի դերը նացիզմի դեմ տարած հաղթանակում։
«Հուսով եմ` արևմտյան երկրները կայլայլվեն, երբ հաջորդ տարի ԱՊՀ երկրները միասին տոնեն նացիզմի դեմ հաղթանակը»,- ​​հավելել է նա։
Նարիշկինը հայտարարել է նաև Վրաստանում «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպելու, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում իրավիճակը սրելու ԱՄՆ-ի փորձերի մասին։ ԱՀԾ ղեկավարը, սակայն, վստահ է, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման։