Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան

Sputnik
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ թիմի իր կուսակցական ընկերների կողմից ճնշումների է ենթարկվում․ մեկն ասում է` դիր մանդատը, մյուսը` մի դիր։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նրա կողմից ճնշումների ենթարկվելու, սպառնալիքներ ստանալու մասին հարցին Աղազարյանը պատասխանել է. «Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին»։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել ԱԺ նախագահի աշխատասենյակում, պատգամավորը չի ցանկացել բացահայտել։
Մանդատը վայր դնել–չդնելու մասին իր որոշումը Աղազարյանը խոստացել է հայտնել Ռուսաստանից օրերս ժամանող ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո։