Առաջիկա 10 օրերին եղանակը կլինի միջին կլիմայական նորմայի սահմաններում․ Sputnik Արմենիայի եթերում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Օդերևութաբանները զգուշացրել էին, որ հյուսիս-արևմուտքից ներթափանցած հզոր ցիկլոնով պայմանավորված առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Այսօր երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի լույս 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտիներում, նաև` Երևանի բարձրադիր հատվածում ձյուն կտեղա։ Առանձին վայրերում տեղումները կլինեն զգալի։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ին և 28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։