Կապանի օդանավակայանում տեղադրվել են նոր սարքավորումներ. Կարեն Վարդանյան

Sputnik
2023 թվականի օգոստոսին երկարատև դադարից հետո վերագործարկված Կապանի օդանավակայանը այսօր շաբաթական 3 չվերթ է իրականացնումէ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Սակայն ժամանակակից տեխնիկական համակարգերի բացակայւթյան պատճառով, եղանակային վատ պայմանների դեպքում, երբեմն ստիպված են լինում չեղարկել նաև այդ սահմանափակ քանակի թռիչքները։
Օդանավակայանն այժմ արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կնպաստի նաև թռիչքների անվտանգության բարձրացմանն ու եղանակային պատճառով չվերթերի չեղարկման դեպքերի կրճատմանը։
«Տեղադրվել են ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարքավորումներ, իսկ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մասնագետները մոնտաժում են VOR/DME ռադիոփարոսը», - կատարվող աշխատանքների մասին Sputnik Արմենիային պատմել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։