Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է. Հայկ Դեմոյան

Sputnik
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մասին Ադրբեջանում կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» տերմինը համեմատել էր Արևմտյան Հայաստան տեղանվան հետ` ասելով. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ–որ մարդկանց գրգռում ենք»։
Փաշինյանի Փաշինյանի անցկացրած զուգահեռը քննադատությունների ալիք է բարձրացրել հանրային ու քաղաքական հարթակներում։
Իմ գործընկեր Տաթևիկ Բաղդասարյանի հետ զույցում Պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է Արևմտյան Հայաստան եզրույթի առաջացման պատմական պատճառները` միաժամանակ հիշենելով, որ Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է։