ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիլնյուսի օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նախնական տվյալներով՝ ինքնաթիռի ընկել է բնակելի տան մոտ, մահացել է առնվազն մեկ մարդ, մեկն էլ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Լիտվայի ժամանակով 05:30-ին Լիեպկալնիս բլրի մոտ, որը գտնվում է Վիլնյուսի օդանավակայանի թռիչքուղու մոտ:
Նշվում է, որ ինքնաթիռը Լայպցիգից ուղևորվում էր Վիլնյուս: