Թրամփը պատրաստվում է աշխատանքից ազատել բոլոր տրանսգենդեր զինվորականներին․ԶԼՄ

Դոնալդ Թրամփ
Նախորդ նախագահության ժամանակ Թրամփն արգելել էր բանակ ընդունել տրանսգենդերներին, իսկ հիմա հրամանագիրն ավելի խիստ կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստվում է հրամանագիր ստորագրել, որը արդյունքում ԱՄՆ զինված ուժերից կհեռացվեն բոլոր տրանսգենդերները։ Տեղեկությունը հայտնում է «The Times»-ը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի` փաստաթուղթը կարող է ստորագրվել Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը՝ հունվարի 20-ին։ Այն ավելի խիստ կլինի, քան նախորդը, որը ստորագրվել է 2018 թվականի մարտին։ Ի դեպ, երբ իշխանության եկավ Ջո Բայդենը, նա չեղարկեց այդ որոշումը։

«Տվյալ մարդիկ ստիպված կլինեն հեռանալ մի իրավիճակում, երբ բանակը չի կարողանում բավականաչափ մարդկանց հավաքագրել։ Միայն ծովային հետևակի կորպուսն է ապահովում հավաքագրման իր ցուցանիշները։ Ոմանք, ում կվերաբերի այդ հրամանագիրը, շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում», - ասել է թերթի զրուցակիցը։

Գործող զինծառայողների թվում կա մոտ 15 հազար տրանսգենդեր, նրանց կազատեն բժշկական ցուցումներով՝ որպես ծառայության համար ոչ պիտանի:
Զվարճալի դեպք եթերում. բրազիլացի հաղորդավարուհին Բայդենին սխալմամբ բեն Լադեն է անվանել