ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ 𝐖𝐨𝐫𝐥𝐝𝐓𝐫𝐚𝐯𝐞𝐥𝐀𝐰𝐚𝐫𝐝𝐬𝟐𝟎𝟐𝟒-ին` այս տարի ևս հաղթելով «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:
«Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին հաղթել է «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում նաև 𝟐𝟎𝟐𝟏 և 𝟐𝟎𝟐𝟑թ․-ին։
«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։ Նախագիծը կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։