ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 13-ը Սինգապուրում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունը կանցկացվի գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրենի և շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող, 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուի միջև։
Այն խաղացողը, ով վաստակում է 7.5 կամ ավելի միավոր, հռչակվում է աշխարհի չեմպիոն: Եթե 14 խաղից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին, յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար: Խաղերին կարելի է հետևել այստեղ։