Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում 8 բալիստիկ հրթիռ է խոցել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Օրվա ընթացքում ոչնչացվել է 45 անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 8 բալիստիկ հրթիռ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 8 բալիստիկ հրթիռ, 6 JDAM կառավարվող ավիացիոն ռումբ և 45 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», - ասված է ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։