ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) նոտա է փոխանցել այն հետազոտությունների արդյունքներով, որոնք հաստատում են Ուկրաինայի կողմից Կուրսկի մարզի Սուջա քաղաքում 155 մմ տրամաչափի օտարերկրյա զինամթերքի օգտագործումը: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Կիրիլ Լիսոգորսկին ՔԶԱԿ-ում անցկացված խորհրդաժողովում։
Հաագայում նոյեմբերի 25-29-ը տեղի է ունենում Քիմիական զենքի արգելման համաձայնագրի մասնակից պետությունների 29-րդ համաժողովը:
«Այսօր փոխանցվել եմ հերթական նոտան, որում արտացոլված են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Սուջա քաղաքում կիրառված արյան և նյութերի նմուշների հետազոտության արդյունքները։ Այդ նյութերը վկայում են Ուկրաինայի կողմից արտասահմանյան 155 մմ տրամաչափի կասետային զինամթերքի օգտագործման մասին»,-հայտնել է Լիսոգորսկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: