Իրաքին ուղղված իսրայելական սպառնալիքների ֆոնին Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել կանխել սրացումը

Մաո Նին
Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինը դեմ է այլ երկրների ինքնիշխանության և անվտանգության դեմ ոտնձգություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում ծայրահեղ լարված իրավիճակ է, կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բաղդադի դժգոհությունը Թել Ավիվի սպառնալիքներից։
«Մերձավոր Արևելքում իրավիճակը չափազանց լարված է, համապատասխան կողմերը պետք է խուսափեն տարածաշրջանում անվտանգության ընդհանուր ռիսկերի հետագա աճից»,-ասել է Մաո Նինը:
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս այլ երկրների ինքնիշխանության և անվտանգության դեմ ոտնձգությունների, ինչպես նաև առանց առիթի ուժի կիրառման դեմ:
«Չինաստանը կշարունակի իր ազդեցությունն ու ջանքերը գործադրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,-ասել է նա:
Նշենք, որ Իրաքի իշխանությունները սկսել են միջազգային հանրության աջակցությունը փնտրել այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը X սոցիալական ցանցում գրել էր, որ հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Իրաքի տարածքում գործող իրանամետ խմբավորումների դեմ, որոնք գնդակոծում են Իսրայելը, և կատարվածի համար պատասխանատվությունը դրել էր Բաղդադի վրա` հայտարարելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին:
ԱՄՆ–ի գործողությունները սրել են միջուկային ռիսկերը. Չինաստանի ԱԳՆ