ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Իրանի ռազմածովային ուժերը խախտել են աշխարհի մի քանի ռազմածովային տերությունների մենաշնորհը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին, հաղորդում է IRNA-ն։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանիի հետ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ կայացած հանդիպմանը Մւսավին նշել է, որ Իրանի ռազմածովային ուժերը ցույց են տվել երկրի հնարավորությունները, անկախությունն ու հեղինակությունը:
Մուսավին բարձր է գնահատել բոլոր տեսակի հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով և ռադարներով հագեցած վերջրյա և սուզանավերի նախագծումն ու արտադրությունը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ դիվանագիտության և ծովային փոխգործակցության ընդլայնումը երկրի ռազմածովային ուժերի արժեքավոր ձեռքբերումներից է:
Նա հայտարարել է, որ ռազմածովային ուժերի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև տասնյակ զորավարժությունների անցկացումը` ներառյալ անվտանգության ապահովման համատեղ զորավարժությունները, մեծացրել են Իսլամական Հանրապետության ազգային շահերի պաշտպանության հնարավորությունները: