ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ առաջին անգամ հրթիռներով գրոհել է Գոլանի բարձունքներում գտնվող «Էլ Պորան» իսրայելական ռազմակայանը: Այս մասին ասված է շարժման հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության մարտիկները... առաջին անգամ հարվածել են Ֆաուրան ռազմական ճամբարին (սիրիական ուղղության համար պատասխանատու ստորաբաժանումների և ցամաքային ուժերի տեղակայման կետ) օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներում՝ հրթիռների համազարկ արձակելով դրա ուղղությամբ»,- ասվում է Telegram–ալիքում արված հայտարարության մեջ։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: