Հայտնի է` Լիտվայում կործանված ինքնաթիռի անձնակազմն ինչ խնդանքով է դիմել կարգավարներին

Ինքնաթիռ
Լիտվայի պետանվտանգության դեպարտամենտի ղեկավար Դարյուս Յաունիշկիսը հայտարարել է, որ ահաբեկչության վարկածը չի բացառվում, սակայն այդ մասին տվյալներ դեռ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Լիտվայում կործանված ինքնաթիռի անձնակազմը կարգավարներից թույլտվություն է խնդրել սարքերի միջոցով վայրէջք կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով այն ձայնագրության վրա, որը հայտնվել է նրա տրամադրության տակ։

«Կարգավարներ, խնդրում եմ հաստատել` 18D-ն կարո՞ղ է օգտագործել օդաչուների խցիկի` վայրէջքի գնալու համակարգը (ILS)»,- ասում է օդաչուներից մեկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերմանական «DHL» բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում: «FlightAware» կայքի տվյալներով՝ ինքնաթիռը Վիլնյուս էր ուղևորվում Լայպցիգից։
Ոստիկանությունը հայտնել է, որ մահացել է օդաչուներից մեկը, որն Իսպանիայի քաղաքացի էր: Եվս երեք տուժած՝ Լիտվայի, Գերմանիայի և Իսպանիայի քաղաքացիներ, գտնվում են հիվանդանոցներում: Լիտվայի ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը դեպքի մինչդատական հետաքննություն են սկսել:
Լիտվայի պետանվտանգության դեպարտամենտի ղեկավար Դարյուս Յաունիշկիսը հայտարարել է, որ ահաբեկչության վարկածը չի բացառվում, սակայն այդ մասին տվյալներ դեռ չկան: