Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը

Ծիծեռանակաբերդ
ՀՀ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆորումը կանցկացվի «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով։
«Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկումները նաև կկենտրոնանան միջազգային մեխանիզմների արդյունավետությունն ամրապնդելու խնդիրների, ինչպես նաև գործնական և քաղաքականության մշակման մակարդակներում հետևողականության ապահովման հարցերի վրա:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։
Այբուբենն էլ կուրանան. Ադոնցը` Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու վտանգի մասին