Դեռ հարցեր ունեմ ինքս իմ հետ․Աղազարյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթավերջին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում հայտնել էր, որ դիմել է Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ մանդատը վայր դնելու խնդրանքով։
Փաշինյանը հույս էր հայտնել, որ Աղազարյանն իր խնդրանքն անպատասխան չի թողնի։ Հովիկ Աղազարյանը այսօր պետք է հանդես գար մանդատը վայր դնելու որոշման մասին, սակայն իմ գործընկեր Նարինե Իրիցյանի հետ զրույցում ասել է, որ մի քանի օրով հետաձգել է իր որոշման մասին հայտնելու ժամկետը։
«Դեռ հարցեր ունեմ ինքս իմ հետ»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Աղազարյանը։