Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը Հայաստանում վերջին տարիներին ավելանում են, և այս տարի, մինչև հոկտեմբերի 31-ը, հիվանդությունը հայտնաբերվել է 462 անձանց մոտ։
Պարզվել է, որ 100 000 բնակչի հաշվով ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարածվածությունը Շիրակի մարզում է։
«Առաջնարհերթ ՄԻԱՎ ստուգում պետք է անցնեն նրանք, ովքեր անպաշտպան սեռական հարաբերություն են ունեցել անհայտ կարգավիճակով անձի հետ»․-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը։
ՄԻԱՎ հետազոտությունները, ախտորոշումն ու հետագայում նաև բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար հիմունքներով։