Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են․Խաչատրյան

Sputnik
Ավելի քան 1 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվելու է միայն Շարիմանյան փողոցով, իսկ Մյասնիկյանից դեպի Աբովյան պուրակ հատվածում տեսախցիկ է դրվելու, որպեսզի վերահսկեն խախտողներին։
Տեսախցիկ այդպես էլ չդրվեց, և առնվազն մինչև անցած շաբաթավերջ, նույնիսկ պարեկների աչալուրջ հայացքի ներքո վարորդները Մյասնիկյանից մտնում էին դեպի Աբովյան պուրակ։ Անցած շաբաթավերջին քաղաքապետարանը վերջապես խոստովանեց, որ իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ:
Դրանք մի քանի օր է, ինչ տեղադրվել են Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:
«Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը։