Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը անցած շաբաթավերջին տված հարցազրույցում խոստովանեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին խնդրել է հրաժական տալ, այլ ոչ թե հորդորել, ինչպես տարածվել էր մամուլում։
Սահմանադրության 173-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ 174-րդ հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով։
Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով: Հաշվի առնելով Մայր օրենքի դրույթները, որքանո՞վ է վարչապետն իրավասու խնդրել ԲԴԽ-ի նախագահին՝ հրաժարական տալ։ Այս և այլ հարցերն ուղղել ենք բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
ԲԴԽ-ի նախկին նախագահը հիշեցնում է, որ իրեն առնվազն 10 հոգի դիմել վարչապետի անունից, որ ինքը դադարեցնի լիազորությունները։
«Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդազարյանը։