ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. հունվար–հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.1 %։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ արդյունաբերության ծավալն աճել է 11.7 %–ով: Միաժամանակ շարունակում շինարարության ոլորտի աճը` 15,5 %-ով, ինչպես նաև առևտրաշրջանառության աճը` 18, 8 %–ով:
ՀՀ տնտեսական հիմնական ցուցանիշները 2024թ հունվար-հոկտեմբեր ամիսներին
© Sputnik / Vahram Mkrtchyan
2024 թ. 10 ամսվա ցուցանիշներով աճել է նաև արտաքին առևտուրը, այդ թվում` արտահանումը ՝ 95,1 %–ով, ներմուծումը՝ 50,8 %–ով։
Ծառայությունների ոլորտում աճը 2023 թ. 10 ամսվա համեմատությամբ կազմել է 5.8 %:
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 392.72 դրամ։