ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքով հարվածներ են հասցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սեմիգորյե բնակավայրի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչ է զոհվել։ Այդ մասին ասվում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 24-ի դրությամբ տեղեկություն է ստացվել քաղաքացիական անձանց շրջանում հանրապետության տարբեր քաղաքներում զոհերի մասին։ Սեմիգորյե բնակավայրում կամիկաձե ԱԹՍ-ով հարվածների հետևանքով 2002 թվականի ծնված տղամարդ է մահացել, նա այդ պահին մեքենայով եղել է Բահմուտ-Լուգանսկոյե ճանապարհին»,- ասված է ներկայացուցչության Telegram ալիքում։
Սեմիգորյե գյուղը տեղակայված է Դոնեցկի մարզի Դեբալցևսկոյե քաղաքային շրջանում, Դոնեցկից դեպի հյուսիս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: