Թեհրանը հերքում է իրեն ուղղված Արևմուտքի մեղադրանքները Ուկրաինայի հակամարտության թեմայով

Իրանի դրոշ
Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան արևմտյան երկրների նոյեմբերի 18-ի մեղադրանքների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Թեհրանը հերքում է իրեն ուղղված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները՝ Ուկրաինայում հակամարտության թեմայով: Իրանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սայիդ Իրվանին։
IRNA գործակալության տեղեկություններով՝ Իրվանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդեսէ եկել հայտարարությամբ՝ ի պատասխան արևմտյան երկրների նոյեմբերի 18-ի մեղադրանքների:
«Մենք կտրականապես հերքում ենք այդ երկու երկրների ներկայացուցիչների կողմից Իրանի դեմ առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում են Ուկրաինայի հակամարտությանը։ Իրանի դիրքորոշումը մնում է թափանցիկ, կայուն և անփոփոխ»,- Իրվանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային որպես Ուկրաինայի հակամարտության գլխավոր պատճառներ մատնանշել էր ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ծավալապաշտական գործողությունները։
Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, պնդում են, որ Իրանն իբր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին «ինչ-որ սպառազինությունների մատակարարման մասին» դատողությունները ոչ մի հիմք չունեն: