ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ավիացիան և հրետանին խոցել են ուկրաինական օդանավականները, ԱԹՍ-ների արտադրամասերը և պահեստները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնության ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, արտադրամասերը և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Հարվածներ հասցվել են նաև հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ուղղությամբ՝ 141 շրջանում։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 44 ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: